Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Իփսվիչի» նկատմամբ՝ տոնելով առաջին հաղթանակը նոր մրցաշրջանում։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը 30-րդ րոպեին․ աչքի ընկավ Դևիսը։ Սակայն քիչ անց Բրունո Ֆերնանդեշը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Գրեյվսը, ապա երկու գոլ խփեց Ֆերնանդեշը (մեկը՝ 11 մետրանոցից)՝ ձևակերպելով հեթ-տրիկ այս խաղում։ Խաղավերջում Մբեումոն 5-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ վերջիններս պատասխանեցին ևս մեկ գոլով․ այս անգամ աչքի ընկավ Ակպումը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































