Ռոմելու Լուկակուի շրջապատն աշխատում է հարձակվողի «Յուվենտուս» տեղափոխության վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը», որի կազմում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել 2022/23 մրցաշրջանում, հրաժարվել է բելգիացու լիարժեք տրանսֆերի գաղափարից ֆուտբոլիստի՝ «Յուվենտուսի» հետ բանակցությունների պատճառով։
Լրագրող Մեթ Լոուի խոսքով՝ Լուկակուն երեքշաբթի կվերադառնա «Չելսի» և թիմի հետ չի մեկնի ԱՄՆ նախամրցաշրջանային հավաքի: Լուկակուն այժմ աշխատում է իր ընտանիքի և գործակալների հետ «Յուվենտուս» տեղափոխվելու ուղղությամբ։
Corriere dello Sport-ը պնդում է, որ թուրինյան ակումբը սկսել է Լուկակուի հետ պայմանագիր կնքելու աշխատանքները դեռ մարտին: Հարձակվողը նախկինում «Յուվենտուսի» հետ պայմանավորվել է երեք տարվա պայմանագիր կնքել՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։
Հաղորդվում էր, որ Դուշան Վլահովիչի վաճառքի դեպքում «Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել Լուկակուին 37,5 + 2,5 միլիոն եվրոյի դիմաց։