«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 4,5 միլիոն եվրոյով կմիանա «Բարսելոնային», հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 4,5 մլն եվրո: Չնայած «Ժիրոնան» այս ամառ փորձել է ֆուտբոլիստի համար ստանալ 8 մլն եվրո, պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է ընդամենը 4,5 մլն եվրո:
Անցած մրցաշրջանում Ռոմեուն Լա Լիգայում առանցքային խաղացող էր՝ թիմի կազմում անցկացնելով 33 հանդիպում և խփելով 2 գոլ: Օրիոլի պայմանագիրը Ժիրոնայի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Հիշեցնենք, որ Ռոմեուն «Բարսայում» խաղացել է 2010-ից 2011 թվականներին: Նա կատալոնական ակումբի սան է։
























































