Սերբ ֆուտբոլիստ Դուշան Տադիչը ժամանել է Ստամբուլ՝ «Ֆեներբահչեի» հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա Տադիչը «Այաքսին» միացել էր 2018 թվականին՝ «Սաութհեմփթոնից»: Մի քանի օր առաջ Նիդերլանդները ներկայացնող ակումբը հայտնել էր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու մասին։ Ընդհանուր առմամբ, Տադիչը Ամստերդամում նվաճել է 5 տիտղոս:
Հարձակվողն «Այաքսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 241 հանդիպում՝ դառնալով 105 գոլի հեղինակ:
























































