Հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելու մասին։
«Ես շատ ոգևորված եմ, որ կարիերայիս նոր փուլ եմ սկսում «Ինտեր Մայամիում» և ԱՄՆ-ում: Սա ֆանտաստիկ հնարավորություն է, և մենք միասին կշարունակենք կառուցել այս հրաշալի նախագիծը։ Գաղափարը միասին աշխատելն է, որպեսզի հասնենք դրված նպատակներին, և ես իսկապես ցանկանում եմ սկսել օգնել այստեղ՝ իմ նոր տանը»,- Մեսսիի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հաղորդվում էր, որ արգենտինացին տարեկան կստանա մինչև 60 միլիոն դոլար։
























































