«Միլանը» համաձայնության է եկել Ազ-Ալկմարի հետ կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։
Ըստ աղբյուրի՝ ակումբները բանավոր համաձայնության են եկել։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 20 մլն եվրո (կտրամադրվեն հավելյալ բոնուսներ): 24-ամյա կիսապաշտպանը հաջորդ շաբաթվա սկզբին բուժզննում կանցնի «Միլան» տեղափոխվելու համար:
2022/2023 մրցաշրջանում Ռեյնդերսը Նիդեռլանդների թիմի կազմում անցկացրել է 54 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
























































