Նիգերիական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը մոտ է իտալական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, չնայած այս ամառ հարձակվողի տրանսֆերի մասին բոլոր խոսակցություններին, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հարձակվողի հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը՝ տարեկան 6,5 միլիոն եվրո բարձրացված աշխատավարձով՝ առանց բոնուսների։ Ակումբի ղեկավարության ու խաղացողի հանդիպումը կկայանա մոտ օրերս։
2022/2023 մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 31 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն և օգնեց իր թիմին նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։
























































