Խեսուս Վալյեխոն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Գրանադա»։
Մադրիդյան ակումբը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Գրանադայի» հետ՝ 26-ամյա պաշտպանին վարձավճարով ձեռք բերելու շուրջ։ Ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան կանցկացնի նոր թիմում։
Վալյեխոն «Ռեալին» է միացել 2015 թվականին։ Ֆուտբոլիստն արդեն 5-րդ անգամ է վարճակալությամբ այլ թիմ տեղափոխվում։ Նա ավելի վաղ վարձավճարով հանդես է եկել «Սարագոսայում», «Այնտրախտում», «Վուլվերհեմփթոնում» և նույն «Գրանադայում»։
Վալյեխոն անցած մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 1 հանդիպում։
























































