Պոլ Պոգբան աջակցել է Բենջամին Մենդիին այն բանից հետո, երբ նրա դեմ ուղղված մեղադրանքները հանվել են:
Հիշեցնենք, որ հունվարին «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպանն արդարացվել էր սեռական ոտնձգության յոթ կետից: Բռնաբարության մեղադրանքներից մեկով ֆրանսիացին սեպտեմբերին անմեղ էր ճանաչվել։
Երեկ Մենդին անմեղ ճանաչվեց մնացած երկու մեղադրանքներով։
Պոգբան Instagram-ում հրապարակել է տեսազանգի սքրինշոթ, որում Մենդին ծիծաղում է։ «Այնքան ուրախ եմ քեզ համար, եղբայր… Հիմա ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր վատ են խոսել քո մասին, մաքրեն քո անունը:
Անհամբեր սպասում եմ քեզ կրկին խաղադաշտում տեսնելուն»,- գրել է «Յուվենտուսի» կիսապաշտպանը։

























































