«Մոնակոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է շվեյցարացի դարպասապահ Ֆիլիպ Կյոնի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Մոնակոն» համաձայնեցրել է շվեյցարացու տրանսֆերը ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հետ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է հինգ տարով։
25-ամյա Կյոնը գերմանական ֆուտբոլի սան է։ Դարպասապահը հասցրել է հանդես գալ «Շալկեի», «Շտուտգարտի» և «Լայպցիգի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև Գերմանիայի հավաքականներում՝ 15-ից 18 տարեկան։
Նախորդ մրցաշրջանում Կյոնը «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 42 խաղ բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 33 գոլ և 19 անգամ դարպասն անառիկ պահելով։ «ՌԲ Զալցբուրգի» կազմում շվեյցարացի դարպասապահը դարձել է Ավստրիայի կրկնակի չեմպիոն և Ավստրիայի գավաթակիր։
Դարպասապահ Ալեքսանդր Նուբելը, ով նախորդ մրցաշրջանում «Բավարիայից» վարձավճարով հանդես էր գալիս «Մոնակոյում», վերադարձել է իր ակումբ։
























































