«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդիի կնոջ՝ Վանդա Նառայի մոտ լեյկոզ է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով Radio Miter-ի լրագրող Խորխե Լանատային։
Մի քանի աղբյուրներ հաստատել են, որ Նառայի մոտ ախտորոշվել է արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդություն։ Վերջերս կինը դիմել է կլինիկա՝ որովայնի ցավերի գանգատներով, որից հետո հոսպիտալացվել է։ Նառայի անալիզները վատ չեն եղել, բայց հետո նրան տեղափոխել են Արգենտինայի մասնավոր հիվանդանոց, որտեղ նրա մոտ լեյկոզ են ախտորոշել։ Հաղորդվում է, որ Իկարդին մտադիր է իր սիրելիին բուժման ուղարկել Իտալիա։
30-ամյա Իկարդին Նառայի հետ հարաբերությունների մեջ է ավելի քան 10 տարի։ 2023 թվականի փետրվարին հաղորդվել էր, որ զույգը սկսել է ամուսնալուծության գործընթաց, սակայն այս տեղեկատվությունը չհաստատվեց։
























































