Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարիերան կշարունակի «Ատլետիկո Պարանաենսում», հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։
Հուլիսի 13-ին 36-ամյա Վիդալի հետ պայմանագիրը խզելու մասին հայտարարել էր «Ֆլամենգոն», որի կազմում ֆուտբոլիստը հանդես էր գալիս անցած ամռանից։
Նա թիմի կազմում անցկացրել է 51 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում Վիդալը խաղացել է «Ինտերում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում», «Բայերում» և «Կոլո-Կոլոյում»:
























































