«Զենիթը» հետաձգել է Մարիո Ֆերնանդեսի շնորհանդեսը նրա ավելորդ քաշի պատճառով.
Ինչպես հաղորդում է «Мутко против» տելեգրամյան ալիքը, «Զենիթը» Մարիոյին խնդրել է հոգ տանել իր քաշի մասին, որպեսզի նա կարողանա հայտնվել հանրության առաջ և գեղեցիկ տեսք ունենա։
Սպասվում է, որ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը բրազիլացու տրանսֆերի մասին կհայտարարի ԲԿՄԱ-ի հետ Ռուսաստանի Սուպերգավաթի խաղից հետո, որը կկայանա հուլիսի 15-ին։
Ֆերնանդեսն առանց ակումբի է մնացել ապրիլից՝ բրազիլական «Ինտերնասիոնալից» հեռանալուց հետո։ Մինչ այդ ֆուտբոլիստը 10 տարի հանդես է եկել ԲԿՄԱ-ում։
























































