«Մոնակոյի» ավագ Վիսամ Բեն Յեդերը կշարունակի թիմի հետ նախապատրաստվել մրցաշրջանին և չի որակազրկվի, թեև նախօրեին տեղեկություն տարածվեց առ այն, թե ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, մարզչական շտաբը որոշել է չհեռացնել խաղացողին:
Նշվում է, որ Բեն Յեդերին դեմ միանգամից երկու աղջիկ՝ 19 և 20 տարեկան, ցուցմունք են ներկայացրել: Գործում նաև ֆուտբոլիստի կրտսեր եղբայրն է ներառված:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին Վիսամ Բեն Յեդերը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման՝ հարկային խարդախության համար։ Նա խուսափել է հարկերից 2017 թվականին իսպանական «Սևիլիայում» հանդես գալու ժամանակ։
























































