Հոլանդական «Ֆեյենորդի» մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանով՝ նշելով, որ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել։
«Չորեքշաբթի օրը «Ֆեյենորդում» լուրեր եղան Արսեն Զախարյանի մասին։ Այո, մեր ակումբը հետևում է նրան, բայց բանակցություններ չի սկսել։ Այս պահին այլ նորություններ չունենք այս խաղացողի մասին»,- «Ֆեյենորդի» մամուլի ծառայությունն է մեջբերում Sport24-ը։
Հիշեցնենք, որ Զախարյանի նկատմամբ Ֆեյենորդի հետաքրքրության մասին հայտնել է հոլանդական 1908.nl լրատվամիջոցը: Հաղորդվում էր, որ ակումբը կարող է 8 միլիոն եվրոյի առաջարկ անել «Դինամոյին» 20-ամյա կիսապաշտպանի համար, ում պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
























































