Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դատարանում ցուցմունք է տվել տեսակապի միջոցով՝ որպես ռասիզմի գործով տուժող, հայտնում է El Mundo-ն:
Իր հայտարարության մեջ, որը տևել է մոտ 20 րոպե, խաղացողը հասկացրել է, որ չի ներում իրեն վիրավորած երկրպագուներին և ոչ մի դեպքում չի հրաժարվում կատարվածի համար փոխհատուցում պահանջել։ Նա նաև դատապարտել է «Մալյորկայի» երկրպագուների պահվածքը:
Վինիսիուսը նշել է, որ իրեն վիրավորել են ոչ թե այն խոսքերը, որոնք պարբերաբար հասցեագրվում են ֆուտբոլիստներին, այլ հենց ռասիստական արտահայտությունները:
Մայիսի 26-ին Վալենսիայի դատարանը հետաքննություն է սկսել ռասիստական վիրավորանքների առնչությամբ, որոնք Վինիսիուսի խոսքով ինքը ստացել է «Մալյորկայի» դեմ խաղի ժամանակ: Այս խաղից հետո բրազիլացուն ռասիստական վիրավորանք հասցրած երկրպագուն բացահայտվել էր, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել:
























































