«Յուվենտուսն» այլևս հույսեր չի կապում թիմի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ և վաճառքի է հանել նրան, հայտնում է La Gazetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիների ղեկավարության այս որոշումը զարմացրել է 36-ամյա պաշտպանին, սակայն ֆուտբոլիստիստն ի վերջո համաձայնվել է նրանց հետ։ Ֆուտբոլիստը բաց կթողնի ԱՄՆ շրջագայությունը, որի ընթացքում թիմի ավագի պարտականությունները կկատարի բրազիլացի Դանիլոն:
Նշվում է, որ Բոնուչիի հետագա կարիերան ամբողջությամբ կախված կլինի նրա գործակալից, ով շուտով նոր ակումբ կփնտրի իր հաճախորդի համար։
Բոնուչին խաղում է «Յուվենտուսում» արդեն 12 տարի (2010 թվականից, մինչդեռ 2017/2018 մրցաշրջանում նա խաղում էր «Միլանում»)։ Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում իտալացին 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 1,5 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բոնուչիի ծառայություններով հետաքրքրված է «Սամպդորիան»:
























































