Պաշտպան Սերխիո Ռամոսը, որը ՊՍԺ-ից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով, կարող է կարիերան շարունակել Բրազիլիայի առաջնությունում։
Ըստ լրագրող Ֆերնանդո Կրուսի՝ «Ֆլամենգոն» ցանկանում է պայմանագիր կնքել 37-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ակումբն արդեն բանակցություններ է վարել խաղացողի հետ և պատրաստվում է նրան պաշտոնական առաջարկ անել։
Պաշտպանը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մինչ այդ իսպանացին 2005-ից 2021 թվականներին հանդես է եկել «Ռեալում»։
























































