«Սան Պաուլուի» հարձակվող Ալեշանդրե Պատոն խոսել է բրազիլական ակումբում իր նորամուտի մասին.
«Ես այնքան նյարդայնացա, երբ Դորիվալ Ջունիորն ինձ ասաց, որ ես դուրս եմ գալու խաղադաշտ: Նման դադարից հետո վերադառնալն անհավանական է: Պետք է շնորհակալություն հայտնեմ իմ թիմակիցներին, ֆիզիոթերապևտներին, բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ այս հարցում։ Ես լաց էի լինում, երբ չէի կարողանում խաղալ, բայց այսօր ժպտալու ժամանակն է»,- Պատուի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Պատոն միացավ Սան Պաուլոյին ազատ տրանսֆերով: 33-ամյա բրազիլացին պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի ավարտը։
Պատուի վերջին ակումբը եղել է «Օռլանդո Սիթին»: Նա նախկինում հանդես է եկել նաև «Չելսիում», «Միլանում», «Կորինտիանսում» և «Վիլյառեալում»:
























































