Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում ղազախական «Աստանան» հյուրընկալել էր Թբիլիսիի «Դինամոյին»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Աբատ Այմբետովը։ Վրացական թիմի կազմում հաշիվը 57-րդ րոպեին հավասարեցրեց Գաբրիել Սիգուան։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն «Աստանայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Ազգային հավաքականի մեկ այլ պաշտպան Կամո Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում փոխարինման մտավ 16-րդ րոպեին։
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին՝ Թբիլիսիում։























































