Ռուսական «Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունը կարող է տեղափոխվել «Նապոլի», հաղորդում է Corriere dello Sport-ը:
Իտալական ակումբը նախկինում էլ հետաքրքրվում էր Ազմունով, բայց այժմ գործին միացել է թիմի սպորտային տնօրեն Քրիստիանո Ջունտոլին, ով բարձր է գնահատում իրանցի հարձակվողի ունակությունները:
Հիշեցնենք, որ Ազմունը «Զենիթ» է տեղափոխվել 2019-ին:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 27 հանդիպման ու դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: