«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը հայտնվել է արտասահմանյան ակումբների ուշադրության կենտրոնում։
Corriere dello Sport-ի տեղեկություններով, իրանցի ֆուտբոլիստը գրավել է «Նապոլիի» ուշադրությունը, որն այս պահին հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ է դիտարկում։ Իտալական ակումբն արդեն իր սկաուտներին ուղարկել է Ռուսաստան՝ Սերդարին հետևելու համար։ Ընդ որում, իտալացիների հետաքրքրության ցանկում այլ խաղացողներ ևս կան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազմունի ծառայություններով հետաքրքրված է նաև «Քրիսթալ Փելասը», որն անցած ամառ փորձել է ստանալ ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդր Չալովին։
Ազմունը «Զենիթ» է տեղափոխվել 2019 թվականին «Ռուբինից»։ Նախկինում նա հանդես է եկել նաև «Ռոստովում», իսկ 2004 թվականից հրավիրվում է Իրանի հավաքական։ Ընթացիկ մրցաշրջանում Սերդարը Ռուսաստանի առաջնության 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։