Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, որ միայն ֆրանսիական ՊՍԺ-ն կարող է իրեն թույլ տալ գնել թիմի հարձակվող, 2022/2023 մրցաշրջանի Ա Սերիայի լավագույն ռմբարկու Վիկտոր Օսիմխենին։
«Միակ ակումբը, որը կարող է իրեն թույլ տալ ձեռք բերել Վիկտոր Օսիմհենին «Պարի Սեն Ժերմենն» է: Եթե Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է մոտ 200 միլիոն եվրոյի առաջարկ անել… մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչ կլինի:
Անձամբ ես կարծում եմ, որ Վիկտորը կմնա այստեղ»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Օսիմխենը «Նապոլիի» հետ 2022/2023 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո, Օսիմխենի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։
























































