«Նապոլիի» մամուլի ծառայությունը ներկայացրել է 2023/2024 մրցաշրջանի տնային և արտագնա մարզաշապիկները, որոնք մշակվել են նոր ձևով։
«Սա ակումբի համար նոր դարաշրջանի սկիզբն է։ Այս համազգեստը մի կողմից ամուր կապ է քաղաքի, մյուս կողմից՝ աշխարհով մեկ «Նապոլիի» երկրպագուների հետ որոնք հաղթանակի կապակցությամբ կապույտ գույնով զարդարում են գլխավոր միջազգային քաղաքների փողոցները։

Ակումբը կամուրջ է հանդիսանում թիմի հանդեպ կրքի, որը ծագել է Նեապոլ քաղաքում և բոլոր մայրցամաքներում միլիոնավոր երկրպագուների միջև, որոնք սերնդեսերունդ փոխանցում են իրենց սերը կապույտ մարզաշապիկի հանդեպ»։
























































