Աշխարհի 102-րդ ռակետ, 16-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան դուրս է եկել Ուիմբլդոն 2023-ի 1/8 եզրափակիչ։
Երրորդ շրջանի խաղում Անդրեեւան 6:2, 7:5 հաշվով հաղթել է աշխարհի 23-րդ ռակետ, հայրենակից Անաստասիա Պոտապովային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 36 րոպե։ Հարկ է նշել, որ երկրորդ սեթում Անդրեևան 1։4 հաշվով պարտվել է Պոտապովային, սակայն Միրրային հաջողվել է վերադառնալ խաղ և հաղթել։
Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Անդրեևան կպայքարի ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Քիսի (25) հետ։ Այս հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին։