Կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչը հայտարարել է, որ Ուիմբլդոն-2023-ը կարող է վերջինը լինել իր համար:
«Ամենայն հավանականությամբ, սա իմ վերջին ելույթն էր Ուիմբլդոնում: Ես նորից կգամ այստեղ և կուրախանամ, բայց չեմ կարծում, որ կխաղամ։ Չեմ ուզում ասել, թե ինչ եմ անելու հետո։ Հուսանք բոլորովին այլ բան կլինի»,- Ռաոնիչի խոսքերն է մեջբերում Ubitennis-ը:
Մրցաշարի երկրորդ շրջանի խաղում Ռաոնիչը 4:6, 6:7 (4:7), 7:6 (7:4), 4:6 հաշվով պարտվել է Թոմի Փոլին։
32-ամյա Ռաոնիչը աշխարհի նախկին 3-րդ ռակետն է: Նա մենախաղի ATP ութ մրցաշարերի հաղթող է և Կանադայի հավաքականի կազմում Դևիսի գավաթի (2013) կիսաեզրափակիչի մասնակից։