Փորձառու պաշտպան Հրայր Մկոյանն ավարտում է իր ելույթներն «Արարատի» կազմում: Ավարտվել է ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հրայր Մկոյանին կատարած աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և նվիրման համար ու հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: