Ֆրանսիացի մասնագետ Պատրիկ Վիեյրան շուտով կդառնա «Ստրասբուրգի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է BBC-ն։
Ըստ հրապարակման՝ 47-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագիր կկնքի, գործարքի մասին կհայտարարվի այս շաբաթ։
Վիեյրայի վերջին աշխատավայրը եղել է «Քրիսթալ Փելասը», որը նա մարզել է 2021 թվականի ամառվանից մինչև 2023 թվականի մարտ:
Մասնագետը նախկինում աշխատել է նաև «Նիցայում» և «Նյու Յորք Սիթիում»։