Ըստ Le Parisien-ի՝ ՊՍԺ-ն այս ամառ կարող է ձեռք բերել առնվազն երկու նոր ֆուտբոլիստ: Այդ նպատակների համար թիմին կհատկացվի 200 մլն եվրո։
Կիլիան Մբապեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ տարի, և ՊՍԺ-ն մտադիր չէ անվճար բաց թողնել ֆուտբոլիստին։ Այդ պատճառով էլ ակումբը կարող է որոշել վաճառել իր աստղին այս ամառ։
Միաժամանակ, ակումբի ղեկավարությունը մեծ գումար կհատկացնի թիմի կազմն ուժեղացնելու համար։ Ըստ Le Parisien-ի՝ ՊՍԺ-ն պատրաստ է այս ամառ ծախսել մինչև 200 միլիոն եվրո։
Ակումբի տրանսֆերային ցուցակը գլխավորում է Բերնարդո Սիլվան: Պորտուգալացու տրասֆերային արժեքը կարող է կազմել 80 միլիոն եվրո։ Ակումբի մյուս տրանսֆերային նպատակը Հարի Քեյնն է, սակայն անգլիացին նախընտրում է ընդունել Մյունխենի «Բավարիայի» առաջարկը։ Քեյնի փոխարեն փարիզյան ակումբը կդիտարկի Ռանդալ Կոլո Մուանիի կամ Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերները ձեռք բերելու տարբերակները։