«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ջեֆրի Կոնդոգբիան պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ, հայտնում է ֆրանսիական թիմի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում հանդես է եկել 2020 թվականից։
Կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Վալենսիայում», «Ինտերում», «Մոնակոյում», «Սևիլիայում» և «Լանսում»:
2022/23 մրցաշրջանում նա մադրիդցիների կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։