ՖԻՖԱ-ն «Քարդիֆ Սիթի» ակումբին պարտավորեցրել է ամբողջությամբ վճարել ֆրանսիական «Նանտին» Էմիլիանո Սալայի տրանսֆերի դիմաց։ Ըստ L’Equipe-ի, «Քարդիֆը» պետք է կատարի երկու վերջնական վճարում, որպեսզի փակի ընդհանուր 17 միլիոն եվրոն:
Երկու ակումբների միջև դատավարությունը տևել է ավելի քան չորս տարի՝ կարելի է ասել Էմիլիանոյի ողբերգական մահվան օրվանից սկսած, որը տեղի էր ունեցել Լա Մանշի վրայով թռիչքի ժամանակ: Հիշեցնենք, որ կանարացիների հարձակվողը պատրաստվում էր պայմանագիր կնքել «Քարդիֆի» հետ 2019 թվականի ձմռանը։
Ավիավթարից երկու օր առաջ ակումբները պայմանագիր են կնքել, և այժմ ուելսյան ակումբը, որը հաստատել է ՖԻՖԱ-ի վճիռը, պետք է երկու վճարում կատարի՝ 6 միլիոն եվրո և 5 միլիոն եվրո։ Ուելսյան ակումբն արդեն դիմել է Լոզանում գտնվող Սպորտային արբիտրաժային դատարան (TAS), բայց նաև այնտեղ է ձախողել:
Միևնույն ժամանակ, «Քարդիֆը» նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Նանտի առևտրային դատարան և պահանջում է մոտ 110 միլիոն եվրո փոխհատուցում ակումբից՝ Սալայի անհետացումից հետո «կրած վնասների» համար: 2020 թվականի հունվարի վերջին Նանտի դատախազության կողմից հարուցված քրեական հետաքննությունը դեռ շարունակվում է։