Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին արձագանքել է Փարիզի Նանտեր արվարձանում տեղի ունեցած ողբերգությանը։
Հունիսի 27-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար բերման ենթարկելու ժամանակ կրակել եւ սպանել է 17-ամյա Նաելին։
«Նաելը կարող էր լինել իմ փոքր եղբայրը: Եվ սիրտս կոտրվում է, երբ լսում եմ նրա մորը, քանի որ լսում եմ մորս ձայնը։
Մենք պատմություն չենք կերտի և չենք փոխի աշխարհը սոցիալական ցանցերում… Բայց ես կցանկանայի հասկանալ, թե ինչու են տարիներ շարունակ երիտասարդներ մահանում ոստիկանության սովորական թվացող ստուգումների ժամանակ: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ է որոշակի տեսակի մարդկանց պարագայում ձգանը սեղմելն ավելի թեթև դառնում։
Ատելությունը կարող է բաժանել մեզ։ Սա կարող է մեզ ստիպել մոռանալ, որ ոստիկանների ճնշող մեծամասնությունն իր առաքելությունն իրականացնում է՝ հարգելով մարդկանց իրավունքները, իսկ երբեմն էլ դա անում է շատ դժվար պայմաններում», — գրել է Չուամենին սոցիալական ցանցերում:
Ֆրանսիայի խոշոր քաղաքներում տեղի ունեցածից հետո արդեն երկրորդ օրն է՝ անկարգությունները շարունակվում են։