Կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն կարիերան կշարունակի «Զենիթում», հայտնում է սանկտ-պետերբուրգյան ակումբի մամուլի ծառայությունը։
19-ամյա կիսապաշտպանը պետերբուրգցիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Կովալենկոն մինչ այս խաղում էր «Սոչիում»։
Ֆուտբոլիստն ավելի վաղ պատասխանել էր ՀՖՖ-ի կողմից Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին հարցին՝ ասելով, որ այդ պահին ո՛չ դրական պատասխան է տվել, ո՛չ բացասական։
РБ Спорт-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։ 18-ամյա ֆուտբոլիստն «Արարատ 73»-ի լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։