«Տոտենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում։ Մադրիդցիների ղեկավարությունը առաջարկ է պատրաստում Հոյբյերգի տրանսֆերի վերաբերյալ։ «Տոտենհեմը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Անցած մրցաշրջանում 27-ամյա դանիացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։























































