Հարձակվող Ժոաո Ֆելիքսի ապագան մնում է անորոշ: Պորտուգալացին 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Չելսիում», սակայն շուտով կվերադառնա «Ատլետիկո»։
Հաղորդվում էր, որ Ֆելիքսը կարող է կարիերան շարունակել «Աստոն Վիլլայում», սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ այս թիմում։
Ինչպես տեղեկացնում է SER Deportivos-ը, 23-ամյա հարձակվողը չի տեղափոխվի այնպիսի ակումբ, որը չի խաղում Չեմպիոնների լիգայում։ «Ասթոն Վիլան» հանդես է գալու Կոնֆերենցիաների լիգայում։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։ Լոնդոնցիների կազմում նա մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Անգլիական ակումբը վարձակալության ժամկետի ավարտից հետո հրաժարվել է գնել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը։























































