«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ, հայտնում է The Athletic-ը:
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները 24-ամյա անգլիացու համար կվճարեն մինչեւ 60 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մոտ ժամանակներս Մաունթը բուժզննում կանցնի մինչեւ տեղափոխության ավարտը։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։























































