«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոն մոտ է վարձավճարով «Լայպցիգ» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա պորտուգալացին արդեն բուժզննում է անցել՝ նախքան գերմանական ակումբում վարձակալության պայմանագիր կնքելը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ համաձայնագիրը չի ներառի գնման տարբերակ։
Կարվալյոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Մերսիսայդցիների կազմում նա անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։























































