«Միլանը» պատրաստվում է հայտարարել «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
27-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել։ «Չելսին» Լոֆտուս-Չիկի տրանսֆերի համար կստանա 16 միլիոն եվրո։ Եվս 4 միլիոն լոնդոնցիներ կկարողանան վաստակել բոնուսների տեսքով։
2022/23 մրցաշրջանում անգլիացին «Չելսիի» կազմում անցկացրել է 33 խաղ՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։























































