Կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիան մոտ է Մադրիդի «Ատլետիկոյից» Մարսել տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տրանսֆերային արժեքը կկազմի 8 միլիոն եվրո, ֆուտբոլիստի պայմանագիրն իր նոր ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչեւ 2027 թվականը։
Ավելի վաղ ֆրանսիական թիմը հետաքրքրություն էր ցուցաբերել «Զենիթի» կիսապաշտպանի նկատմամբ։
























































