Գերմանացի վինգեր Կայ Հավերցը խոսել է «Չելսիից» «Արսենալ» տեղափոխվելու մասին:
««Ուրախ եմ նման ակումբի միանալու համար: Սա հուզիչ պահ է ինձ համար։ «Արսենալը» հարուստ պատմություն ունի, հուսով եմ՝ մենք միասին շատ բանի կհասնենք։ Իմ նպատակը տիտղոսներ նվաճելն է։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ խաղով գոհացնեմ երկրպագուներին և ակումբում բոլորին։ Անհամբեր սպասում եմ նոր թիմակիցներիս հետ հանդիպմանը»,- Հավերցի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը:
«Արսենալը» հայտարարել է, որ երկարաժամկետ պայմանագիր է կնքել 24-ամյա խաղացողի հետ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։
























































