«Արսենալը» հայտարարել է «Չելսիի» և Գերմանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցին ձեռք բերելու մասին։
Հաղորդվում է, որ 24-ամյա խաղացողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «զինագործների» հետ:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հավերցի պայմանագիրն «Արսենալի» հետ հաշվարկված է մինչև 2028 թվականը, իսկ տրանսֆերային գումարը կազմել է 75 միլիոն եվրո։
























































