«Արսենալը» առաջատար է ՊՍՎ-ի կիսապաշտպան Չավի Սիմոնսին ձեռք բերելու համար պայքարում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
«Զինագործները» 20-ամյա հոլանդացու համար կարող են վճարել մոտ 30 միլիոն ֆունտ ստերլինգ: Սիմոնսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրայթոնը», Դորտմունդի «Բորուսիան» և «Լայպցիգը»։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ 2022/23 մրցաշրջանում Սիմոնսը թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































