«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է «Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգայի տրանսֆերի համար պայքարում մրցել «Չելսիի» և «Լիվերպուլի» հետ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «քաղաքաբնակները» հետաքրքրված են 21-ամյա իսպանացու ծառայություններով։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Վեյգան խփել է 11 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։