«Տոտենհեմը» բանակցություններ է վարում «Վոլֆսբուրգի» հետ՝ կենտրոնական պաշտպան Միկի վան դե Վենին ձեռք բերելու համար:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «Տոտենհեմն» արդեն կապ է հաստատել «Վոլֆսբուրգի» հետ՝ քննարկելու տրանսֆերի հարցը:
22-ամյա Վան դե Վենը անցյալ մրցաշրջանում իր ելույթներով հայտնվել է բազմաթիվ թոփ-ակումբների դիտակետում: Մասնավորապես, նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
Նշենք, որ վան դե Վենը «Վոլֆսբուրգում» է հանդես գալիս 2021 թվականից, երբ 3,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց հոլանդական «Վոլենդամից»: Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում ֆուտբոլիստը 33 խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































