«Մարսելը» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ը:
Ֆրանսիական ակումբը ցանկանում է ուժեղացնել կազմը, քանի որ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման փուլին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը հայտնել էր, որ այլևս վարձավճարով չի տեղափոխվի այլ ակումբ:
Նախորդ մրցաշրջանում Բալոգունը վարձավճարով հանդես է եկել «Ռեյմսի» կազմում, անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Trasnfermarkt-ի գնահատվում է 25 միլիոն եվրո։
























































