«Վեսթ Հեմը» մերժել է «Արսենալի» երրորդ առաջարկը Դեկլան Ռայսի համար:
Երեկ լոնդոնյան ակումբն անգլիացու համար 100+5 մլն ֆունտ է առաջարկել։
Ըստ Evening Standard-ի, «Վեսթ Հեմը» մերժել է առաջարկը, քանի որդժգոհ է եղել վճարման կառուցվածքից. վճարումները տարածվում են չափազանց երկար ժամանակահատվածի վրա: «Արսենալը» կփորձի փոխզիջման տարբերակներ գտնել։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Վեսթ Հեմը» ակնկալում է, որ այսօր «Մանչեսթեր Սիթին» նոր առաջարկ կանի Ռայսի համար: Աղբյուրներից մեկը կարծում է, որ «Արսենալը» պետք է բարձրացնի առաջարկը մինչև 110 միլիոն ֆունտ՝ «Սիթիից» առաջ անցնելու համար:
Դեկլանը կնախընտրեր մնալ Լոնդոնում և տեղափոխվել «Արսենալ», բայց «Սիթիի» միջամտությունը վատթարացրել է իրավիճակը: Պեպ Գվարդիոլան ցանկանում է փոխարինող գտնել Իլկայ Գյունդողանին, որը տեղափոխվել է «Բարսելոնա»։
Ռայսի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
























































