Անգլիական «Բրենտֆորդը» հայտնել է հարավկորեացի պաշտպան Ջի Սու Կիմի տեղափոխության մասին։
18-ամյա պաշտպանը «մեղուների» ճամբար է տեղափոխվել Հարավային Կորեայի երկրորդ դիվիզիոնի «Սոննամ» թիմից։ Տրանսֆերը բրիտանացիներին արժեցել է 640 հազար եվրո։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է չորս տարով։
18-ամյա ֆուտբոլիստը Հարավային Կորեայի հավաքականի կազմում մասնակցել է վերջերս Արգենտինայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ իր թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը։ Ջի Սուն մասնակցել է մրցաշարի բոլոր 7 հանդիպումներին։
Նախորդ մրցաշրջանում Կիմը «Սոննամի» կազմում մասնակցել է Հարավային Կորեայի առաջնության 19 հանդիպման։
























































