Մարտի 5-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականի ֆուբոլիստուհիները այցելել են Մասիսի ընտանեկան մարզահամալիր։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մեր ֆուտբոլիստները շրջել են մարզահամալիրով և վարպետության դաս անցկացրել տեղի «Աթլեթ» մարզական ակումբի պատանեկան թիմի հետ։
«Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ և միտված են մարզերում կանանց ֆուտբոլի զարգացմանը»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: