Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Ռեո Հատատեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում:
«Սելթիկի» կիսապաշտպանը, որին ցանկանում է իր թիմում տեսնել «Տոտենհեմի» նոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն, Բրենդան Ռոջերսի թիմի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկն է և իռլանդացին չի ցանկանում բաժանվել թիմի առաջատարներից մեկից։
Ըստ Daily Record-ի՝ Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները հայտնում են, որ «Ալ Իթիհադը» միացել է կիսապաշտպանի համար պայքարին:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Բրայթոնը», այդ իսկ պատճառով սաուդյան ակումբը պատրաստ է մեծ գումար առաջարկել Հատատեի տրանսֆերի դիմաց։ Հիշեցնենք, որ «Ալ Իթիհադը» վերջերս պայմանագիր է կնքել Կարիմ Բենզեմայի և Նգոլո Կանտեի հետ։
























































