«Լութոն Թաունը» հայտարարել է իռլանդացի վինգեր Չիդոզի Օգբենեի հետ պայմանագիր կնքելու մասին:
Կիսապաշտպանը միացել է ակումբին ազատ գործակալի կարգավիճակով։ Օգբենեն նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Ռոտերհեմ Յունայթեդում»:
«Լութոնի» համար այս տրանսֆերն առաջինն էր այս ամառ։
Գարնանն ակումբը 1992 թվականից ի վեր առաջին անգամ կարողացավ ձեռք բերել Անգլիայի առաջնությունների բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր։
























































